ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել՝ ըստ որի Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Հրամանագրում, մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Պարույր Հովհաննիսյանին հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:
Նշենք, որ Պարույր Հովհաննիսյանը 2016թ-ից Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր: