Ընթանում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022 թվականին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված է 3 միջոցառում:
Նախարարի փոխանցմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 միլիոն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 532 միլիոն 500 հազար դրամի դիմաց․ աճը կազմում է 1.92 տոկոս:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման մոտ 2 տոկոսով աճը:
«Մենք գիտենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիներին ավելի է մեծացել, հաստիքների համալրման ավելի շատ կարիք կար: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»,- հարց բարձրացրեց պատգամավորը:
Նախարարն էլ, ի պատասխան, ընդգծեց՝ եթե օբյեկտիվորեն աշխատանքի ծավալն ավելանա այնպես, որ պետք լինի վերանայել աշխատակազմին վերաբերող հարցերը, ապա կառավարությունը սահմանված կարգով այդ որոշումները կկայացնի։
Մանրամասները՝ տեսանյութում։