Այսօր լրագրողները ճեպազրույցի ժամանակ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանից հետաքրքրվեցին, թե, մասնավորապես ի՞նչ պատճառով է ԱԳ նախարարը բացակայում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումներից։ Նա նշեց, որ խնդիրը տեխնիկական ու պարզաբանման կարիք չունի։
«Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն, ու մեր ջանքերը դրան են ուղղված։ Մնացած խնդիրները՝ կապված կարգավիճակի հետ, քննարկվեկու են խաղաղ գործընթացի շրջանակում։ Դրա համար այս հանգրվանում խաղաղ գործընթացի վերսկսում է անհրաժեշտ ԵԱՀԿ Մինսկի խմբի շջանակում»,- ասել է փոխնախարարը։
Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին ու հարցին՝ ՀՀ-ն ունի՞ հստակ դիրքորոշում, թե դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում որ քարտեզներով է առաջնորդվելու, որ քարտեզներն են շահավետ՝ փոխնախարարը նշեց․
«Հարցը մի փոքր վաղաժամ է։ Քանի դեռ չկան դելիմիտացիայի, դեմարկացիայի բանակցություններ, խոսել այն մասին, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է»։
Լրագրողները հիշեցրին փոխնախարարին, որ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ նման քննարկումներ կան։ Դիտարկմանը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փաստորեն, խոսելով քարտեզների մասին, շտապե՞լ է, նա չարձագանքեց։
Նրա խոսքով՝ նշված գործընթացի գործիքակազմի վերաբերյալ բանակցություններ չկան։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։