Ուկրաինայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը չեմպիոնական գոտի ունի: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
WBO Oriental գոտու գործող հաղթող Արամ Ֆանիյանը հաղթել է Գերմանիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում:
Նա հաղթել է գերմանացի Թիմո Շվարցկոպֆին:
Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Ֆանիայի համար սա առաջին արտագնա հանդիպումն էր։