Միացյալ Նահանգները կոչ է արել Վրաստանին ազնվությամբ ու արժանապատվությամբ վերաբերվել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և պահպանել նրա հետ կապված միջազգային չափանիշները: Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Փրայսն ասել է, որ Սաակաշվիլիի փաստաբանի հնչեցրած տեղեկատվությունը, թե նախկին նախագահը ծեծի է ենթարկվել, «մտահոգություն է առաջացնում նրա կալանքի պայմանների վերաբերյալ» և նշել է, որ Միացյալ Նահանգները «վրացական կառավարությանը կոչ է անում ազնիվ ու արժանապատվորեն վերաբերվել Սաակաշվիլիին՝ միջազգային չափանիշներին և Վրաստանի օրենքներին համապատասխան:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Վրաստանի նախկին առաջնորդի փաստաբան Նիկա Գվարամիան կարդացել է Սաակաշվիլիի նամակը, որում ասվում էր, որ իրեն ծեծի են ենթարկել: