Սյունիքի մարզպետարանը հերքում է համացանցում տարածված հրապարակումները, թե երեկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ։
Մարզպետարանից պնդում են, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ։