ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում որոշեց 462 միլլիոն 256 հազար դրամ ուղղել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Արագածոտնում նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր՝ 9 մլն դրամի, Գեղարքունիքում մեկ ծրագիր՝ 7 մլն դրամի, Լոռիում մեկ ծրագիր՝ 5,2 մլն դրամի և Շիրակում մեկ ծրագիր՝ 441 մլն դրամի։ Վերջին ծրագիրը, ինչպես նշեց Սանոսյանը, վերաբերում է Գյումրու 887 մլն դրամի զարգացման ծրագրին։ Այդ միջոցներով նախատեսվում է գնել 63 միկրոավտոբուս՝ քաղաքի տրանսպորտային պարկը թարմացնելու նպատակով։
«Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Միջոցների 50%-ն ուղղելու է Գյումրու համայնքապետարանը, մյուս կեսը՝ ՀՀ կառավարությանը»,- ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականին կառավարությունը հանրապետության համայնքների հետ համատեղ իրականացնում է շուրջ 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր արդեն իրականացվել են շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր։
«Կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքային ծրագրեր իրականացնելու համար, ինչի համար տարիների ընթացքում հատկացվել է 86 մլրդ դրամ։
Համայնքներում սուբվենցիոն և ուղղակի հատկացումներով շուր 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել։