Մենք իրավազրկվել ենք մեր սեփական տանը: Այսօր եկել ենք այստեղ հանուն այն բանի, որ յուրաքանչյուրս դառնանք մեր իրավունքների տերը, որպեսզի իշխանությունները հաշվի նստեն մեզ հետ և ներկայացնեն այն փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել: Այս մասին այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ շեշտելով, որ երկրում որոշումները կայացվում են մեկ անձի կողմից։
«Պետք չէ գնալ Եռաբլուր, պետք է գալ այստեղ: Սգալն ամենահեշտ բանն է, պայքարն է, որ հաղթանակ է բերում»,- ասաց նա:
Տոնոյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է իր խոսքն ասի, որոշվում է հայրենիքի ճակատագիրը, նա այստեղ կանգնելու է մինչև մեր վերջին շունչը:
Մանրամասները՝ տասնյութում: