Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել կառավարությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչությունից։
Մարզպետարանից, սակայն, չմեկնաբանեցին, նրա՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և կնշանակվի ՀՀ փոխվարչապետ: Այդ պաշտոնը Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո թափուր էր մնացել:
Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնում Մաթևոսյանը նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: