Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է 2024-ին ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։
«Համաձայն ՌԴ Սահմանադրության՝ ես իրավունք ունեմ ընտրվելու նոր ժամկետով։ Ինքս դեռ չեմ որոշել՝ կմասնակցե՞մ ընտրություններին, թե՞ ոչ։ Սակայն հենց այդ իրավունքի առկայությունն արդեն կայունացնում է ներքաղաքական իրավիճակը»,- ասել Է Պուտինը։
Նա հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել 2024 թվականի ընտրությունների մասին։