Ռուսաստանը որպես Եվրասիական և Եվրո-Խաղաղօվկիանոսյան խոշորագույն տերություն, ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, այսուհետ ևս կնպաստի բոլոր հարթություններում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը, կաշխատի արդիական բազմաթիվ խնդիրների հաղթահարման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի, առաջին հերթին՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության սկզբունքների ամուր հիմքի վրա:
Այս մասին «20-րդ դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական չափում» միջազգային միջկուսակցական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր անվերապահ առաջնահերթությունների թվում են ռասիզմին և այլատյացությանը, ագրեսիվ ազգայնականությանն ու նեոնացիզմին, անհանդուրժողականության և խտրականության ցանկացած այլ ձևերի, այդ թվում ՝ էթնիկ և լեզվական հատկանիշների հակազդեցությունը։ Կշարունակենք ուշադրություն դարձնել ժամանակակից աշխարհի մշակութային-քաղաքակրթական բազմազանության պաշտպանությանը, մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը, ներառյալ միգրացիոն խնդիրների արդարացի և մարդասիրական լուծումը: Պատրաստ ենք սերտորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր հակընդդեմ հետաքրքրություն են ցուցաբերում», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։