Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագերի շրջանակում 2020 և 2021 թվականներին ընդունած որոշումների հիման վրա 36 համայնքների 40 ծրագրի համար կառավարությունը 885 միլիոն 178 հազար դրամ գումար հատկացրեց ՏԿԵ նախարարությանը։
Ինչպես ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ 4 ծրագիրը հաստատվել է 2020, իսկ 36-ը՝ 2021 թվականին։ Որոշ ծրագրերի աշխատանքներն ավարտել են, իսկ որոշներինը՝ ավարտական փուլում են։
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ մեխանիզմներով են ստուգվում կատարված աշխատանքների որակները։ Նա նշեց, որ նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ և ստուգում իրականացնում։ Կան դեպքեր, որոնք շտկելի են, դա կիրականացվի, իսկ կլինեն դեպքեր, երբ նորմերը չբավարարելու դեպքում շինարարներն ուղղակի չեն վճարվի։