Այս իշխանություն կոչվածները չեն կարող հղում անել անցյալին, իբր թալանած փոխին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ առաջնագիծը չկահավորելը իշխանության հանցավոր անգործությունն է։
Armenia Today-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դեկտեմեբրի 5-ի ՏԻՄ ընտրությունները, որտեղ իշխող ուժը շատ տեղերում պարտվեց՝ նա նշեց, որ թե՛ Վանաձորում, թե՛ Մասիսում և մի շարք այլ համայքներում իշխանության ստացած ձայները հստակ ցուցիչ են։
«Փաստացի համապետական ընտրություններից մի քանի ամիս է անցել։ Ու եթե նման արագ տեմպերով գահավիժելու են, շատ շուտ իրենք միայն վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների միջոցով ստացած ձայների հույսին կմնան։ ՀՀ քաղաքացիներն այս իշխանության հակահայկական քաղաքականության հետ կապված իրենց խոսքը կասեն ընտրությունների մակարդակով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։