Իշխանական բոլոր լծակներով տոտալ ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրոթյունների արդյունքներից։
«Այն բնակավայրերում, որտեղ իշխող ուժը չի կարողացել 50+ ձայն հավաքել, իսկ մյուս ուժերը, որոնք փորձում են ձևավորել ժողովրդավարությանը բնորոշ կոալիցիաներ և փորձում են իբրև այլընտրանք դիտարկվել, նրանց նկատմամբ իշխանական բոլոր լծակներով և իրավապահ մարմինների անմիջական ներգրավմամբ, էլ չասած՝ քրեական անցյալ ունեցող անձանց ներգրավմամբ»,- նշեց նա։