Գերիների մասին խոսակցությունները շատ վատ տեղ են տանում, նրանց մասին հարցերն իրենց մեջ մեծ վտանգներ են պարունակում այսօր սահմանում ծառայություն իրականացնող մեր զինվորների համար։ Դուք խոսում եք սահմանին կանգնած զինվորների՝ փամփուշտ ունենալ-չունենալու մասին։ Այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին։
Խոսելով Բրյուսելում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը քննարկելու մասին` Քոչարյանն ասաց, որ գերիների հարցը մնում է համար մեկ հարցը։ Իսկ թե որքանո՞վ Ալեն Սիմոնյանի գաղտնատեսագրված հայտարարությունը կարող է խանգարել գերիների վերադարձի գործընթացին, ապա Քոչարյանն ասաց, որ այդ թեման պետք է հանել ներքին շրջանառությունից։ Այս դեպքում հարցը հանգիստ կլուծվի։
«Տպավորություն է, որ Հայաստանում խարդավանքների նոր գործընթաց է սկսվել, որը կոչվում է «թաքնված տեսախցիկ»»,- ասաց Քոչարյանը՝ մեղադրելով ընդդիմությանը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նպատակով երկկողմանի ներկայացուցիչների նշամակումը, ապա Քոչարյանն ասաց, որ երբ նշանակվի համապատասխան պաշտոնյան, ապա հնարավորություն կլինի նրան տալ հարցեր։ Արդյո՞ք թուրքական պատրաստակամությունը թուրքական միջանցքի հաշվին է, Քոչարյանն ասաց՝ «չկա թուրքական միջանցք»։
Մանրամասները՝ տեսանյութում։