Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: