Ֆրանսիան ողջունում է Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների հայտարարությունները երկու կողմերից հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, որոնք պատասխանատու են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքի համար:
Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման գործընթացին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։ Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։
Հայաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցչի նշանակման մասին պայմանավորվածության առկայությունը:
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ – ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: