Տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Տեղեկացնենք, որ երդմնակալության արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետեր և այլք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որին միացել էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին։