ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։
Բյուրոն նաև ողջունում է դեկտեմբերի 29-ին 5 հայ գերեվարված զինծառայողների վերադարձը։ Վերջիններս գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, փոխանակել զոհվածների մարմինները և կազմել անհայտ կորածների ցուցակը։ Մենք ընդգծում ենք գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային պահանջներին համապատասխան»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարության մեջ, որի հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության Twitter-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի միջնորդությամբ Բաքուն Հայաստանին է վերդարձրել 5 գերիների։