Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու և նորմալանալու միտում ունի: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Աջակցություն է հայտնվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի արտահայտած առաջարկին՝ մոտ ժամանակներս ՀԱՊԿ – ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստն անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով», – ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ: