ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղին չի համարում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել 2018 թվականին մեր երկրում կատարված իրողությունների հետ։
«Երբ սկսեցինք մեր քայլարշավը Գյումրիից, որոշում ունեինք, որ որևէ բնակավայրում չենք գիշերելու, և բնակիչներին չեն ասելու, որ միացեք մեզ։ Որոշել էին քայլել և ներկայացնել մեր ծրագրեր։ Եկանք հասանք Երևան և արդեն մայրաքաղաքում կազմակերպեցինք հանրահավաքներ, բողոքի ցույցեր, ճանապարհ փակեցինք և շատ կարճ ժամանակահատվածում բացեցինք։ Դուք դա համեմատո՞ւմ եք կառավարական շենքերը վառելու հետ»,- Armenia Today-ի հետ զրույցում նկատեց պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ անհանգստություն կար, որ Ղազախստանում տեղի ունեցող բողոքի գործողություններն ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից։
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք և պարտավոր ենք արձագանքել, և մյուս կողմից էլ դա բխում է մեր պետության շահերից, որպեսզի մեր տարածաշրջանում լարվածության օջախ չառաջանա»,- ասաց իշխող թիմի ներկայացուցիչը։
Դիտարկմանն՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը և անդամակից պետությունները ձեռք չմեկնեցին, երբ Հայաստանն օգնության կարիք ուներ, պատգամավորն արձագանքեց․ «Համաձայն եմ ձեր դիտողության հետ, մենք քննադատությամբ ենք հանդես եկել, ասել ենք, որ չնայած գոյություն ունեցող կանոնակարգերի, իրենք պատավոր էին, ըստ մեր պայմանավորվածությունների, համապատասխան կեցվածք ընդունել»,- ասաց պատգամավորը և հավելեց՝ Հայաստանը ցույց տվեց, որ հարգում է իր պարտավորվածությունները և այն պետք է ազդակ լինի՝ ուժեղացնելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։