Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք որոշումներով մարզպետների փոփոխություններ կլինեն։ Մարզպետների նշանակման հարցերը ներառված են կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Կառավարության վաղը կայանալիք նիստի չզեկուցվող հարցերի մեջ ներառվել է Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագիծը։ Ներառվել է նաև Սեդրակ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու հարցը։
Մեկ այլ որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, ավելի վաղ վայր էին դրել պատգամավորական մանդատները։ Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թևոնյանը մանդատը վայր է դրել Արարատի մարզպետի պաշտոնն ստանձնելու համար, որը, ի դեպ, այս պահին զբաղեցնում է նրա հայրը՝ Ռազմիկ Թևոնյանը։