ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ջուրն էլի մի առվով չի հոսում: Այսօրվա ողջ նիստին կարմիր թելի նման նշմարվում է Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու թեման, որը նրան զայրացրել է:
Վահագն Ալեքսանյանին արտահերթ ելույթ տրամադրելու որոշումը նույնպես միանշանակ չընդունվեց: Ու թեև Ալեքսանյանը բարեհաջող ավարտեց ելույթը, Ռուբինյանը թուրքական գործակալ լինելու մասին դահլիճից կրկին ռեպլիկներ լսելուն պես ցատկեց տեղից ու իջավ ամբիոնից:
Նա արդեն հայտարարել էր՝ առաջվա պես բարեհամբույր չի լինելու: Դահլիճը խառնվեց: Ընդմիջում հայտարարվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: