ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ներկայացրել իր դիտարկումները։ ԱԺ խոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ի կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանը կրկին արձագանքել է Ագնեսսա Խամոյանին։
Հիշեցնենք, որ երեկ անդրադառնալով Ագնեսսա Խամոյանի դիտարկումներին՝ Ռուբինյանը նշել էր․ «Ուրեմն՝ լսեք ինձ, տիկին Խամոյան և ձեր ամբողջ խմբակցությունը, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ չկա ու չի կարող լինել։ Նախ՝ դա լիապես անհիմն պնդում է, երկրորդ՝ ի պատասխան դրա՝ ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, բարեհամբույրությունը, և ասել կամ անել բաներ ձեզ հետ։ Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ ինչ եք խոսում ու ում մասին»։