«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր սկսած ԱԺ նիստից մինչև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին նույն հարցն է տալիս․ ե՞րբ եք հրաժարական տալու։ Բանն այն է, որ Քերոբյանը նախորդ տարի խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, ասել էր՝ չապահովելու պարագայում հրաժարական կտա։ Հիմա պարզաբանում է, թե կատակ է արել։ Մանուկյանը պնդում է՝ կատակ չի արել, միացնում է հրաժարականի մասին խոստումները վկայող ձայնագրություններ՝ որպես ապացույց, որ լուրջ հայտարարություն է։
Այս անգամ Մանուկյանի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ինքն է արգելել, որ Քերոբյանը չլքի պաշտոնը, քանի որ ինքն է նրան նշանակել։ Եվ առհասարակ, ասում է, որ ինքն է որոշում, թե կառավարության անդամներն ու աշխատակիցներն ինչքան աշխատեն։
Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ պատգամավորն ասաց, որ չի էլ մեղադրում Քերոբյանին։ Նա պարզապես խոստումներ տալու և դրանք չկատարելու գործելաոճով կրկնօրինակում է վարչապետին։