Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները նախատեսում են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծում՝ դրա հետագա սահմանազատմամբ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Զայցևը։
«Ռուսաստանը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ իրականացնելու 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը, որը նախատեսում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում»,- ասել է Զայցևը:
Նա նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կկանխեն սահմանային միջադեպերի առաջացումը և կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
«Մենք պլանավորում ենք պրոֆիլային կապեր հաստատել․ լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն արդյունքների մասին»,- ասել է Զայցևը: