Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հայկական բանակի 30-ամյակի կապակցությամբ:
«Այսօր հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը։ Եկե՛ք, աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք, զորավիգ կանգնենք մեր բանակին։
Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի՛ հզորացումն է»,- նշված է ուղերձում։