ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից հերքում են ԶԼՄ-երում տարածված տեղեկությունները, թե Շվեյցարիայում Արմեն Սարգսյանն անշարժ գույք ունի։
«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ:
Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի:
Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում»,-նշվում է հրապարակման մեջ։