Տեղի է ունենում Սահմանադարական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը։
2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց։ Նախորդ տարվա փետրվարին ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը։ Սակայն հետագայում այն պաշտոնապես լուծարվեց և ստեղծվեց Խորհուրդը։
Խորհրդի կազմը վերջնականապես հաստատվեց 2021 թվականի հունվարին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ։ Հավելենք, որ խորհրդի կազմի անդամների թվում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։