Այսօր այստեղ ենք՝ հորդորելու ԵՄ-ն ներկայացնող պատվիրակությանը, որ իր ղեկավարի գլխավորությամբ իրականացնի իրենց իսկ դավանած արժեքները։ Այս մասին Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ հավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Մենք 2018 թվականից ականատես ենք լինում ժողովրդավարական արժեքների ոտնահարման բռնի գործընթացի։ Այսօր ինչ ունենք Հայաստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների հետ։ Սա ես անվանում են կոյուղային ժողովրդավարություն»,- տեսակետ հայտմեց պատգամավորը։