Փորձագիտական մակարդակով համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը։ Այս մասին ասված է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև երկկողմ ձևաչափով անվտանգության ապահովման ոլորտում ռուս-հայկական համագործակցության հարցերի շուրջ:
«Ընդգծվել է տեղեկատվական հանցավորության հակազդման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը։ Հաստատվել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ավելացման կարևորությունը: Խորհրդակցությունների արդյունքում փորձագիտական մակարդակով համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ: