ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չկարգավորված հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների և Ուկրաինայի սահմաններում Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման խնդրի լուծմանն ուղղված այլ գործընկերների համատեղ ջանքերը։