Հաջորդ շաբաթ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։ Այս մասին Turan գործակալությանը հայտնել Է իր իրազեկ աղբյուրը։
Հաղորդագրության համաձայն՝ սպասվում է, որ այցը «նոր ուղենիշ կդառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»:
Վերջին անգամ Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հունվարի 18-ին։ Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ հունվարի 14-ին Ալիևի Կիև կատարած այցի համատեքստում, որտեղ նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: