Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը կմասնակցեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին Երևանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերը տեղի կունենան Երևանում՝ փետրվարի 19-22-ը: Երևան կժամանեն Եվրանեսթի մարդու իրավունքների և ժողովրդավարության, քաղաքականության, էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման, զբաղվածության, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության և այլ հարցերի մշտական հանձնաժողովների անդամները: