Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկեն մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:
Նկատենք, որ իշխանություններին չի հաջողվի առաջին փուլով նախագահ ընտրել, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն՝ պահանջվում է 81 ձայն, իսկ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր:
Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 65 ձայն:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին: