ՀՀ Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վահագն Խաչատուրյանը ընտրվեց ՀՀ նախագահ:
Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ նախագահի երկրորդ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր։ Նա հայտնեց, որ անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 71 պատգամավորները։
Հիշեցնենք, որ այսօր Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ: Նախագահի թեկնածու առաջադրել է միայն իշխող ուժը․ թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։
Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել, նրանք չեն մասնակցել նաև նախագահի ընտրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։