Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ կարո՞ղ է հայկական կողմի համար ընդունելի լինել ԼՂ հարցի կարգավորման որևէ տարբերակ, որը ենթադրում է Արցախի որևէ կարգավիճակով ներառում Ադրբեջանի կազմում:
Արարատ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորին հորդորեց ընթերցել «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցը, կամ գնալ ԱԳՆ՝ քննարկումների:
Հետո էլ Միրզոյանն ավելացրեց, որ Ագնես Խամոյանի հարցն ուշացած է․ «Այդ հարցը պետք ուղղել Ռոբերտ Քոչարյանին, երբ Ստամբուլի օդանավակայանից իջնելիս խոսում էր տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին»։