Տաշքենդը և Անկարան բարձրացրել են երկկողմ հարաբերությունների մակարդակը մինչև համապարփակ գործընկերություն։ Այս մասին որոշումն ընդունվել է չորեքշաբթի Ուզբեկստանի և Թուրքիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոևի և Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ Ուզբեկստանի և Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, հայտնում է TACC-ը։
Բանակցություններից հետո Միրզիյոևն ու Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաև ինը միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր։