ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Վ. Պուտինը նշել է.
«Հենվելով մեր ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի, բարի ավանդույթների վրա՝ մեզ հաջողվել է անցած տասնամյակների ընթացքում միջպետական փոխգործակցությունը դուրս բերել դաշնակցային մակարդակի:
Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական բովանդակալից երկխոսությունը պահպանվում է, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը պահպանվում է, նաև արդյունավետ զարգանում»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակում ՌԴ նախագահը կարևորել է ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական ընկերակցության և ԱՊՀ-ի շրջանակներում ունեցած փոխգործակցությունը՝ խաղաղության, անվտանգության, նաև Անդրկովկասում կայունության ամրապնդման համատեքստում:
«Համոզված եմ, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերից»,-ընդգծել է ՌԴ նախագահը: