Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
«Բայրամովը և Չավուշօղլուն մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, ներառյալ եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Բրյուսելում բարձր մակարդակի (Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան) հանդիպմանը։
Նախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։