Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է սենատորներ Քերոլին Մալոնիի և Գաս Բիլիրակիսի նախաձեռնությունը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական ակտը: Այս մասին կոմիտեն հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ ANCA-ն ողջունում է նաև այս նախաձեռնությանը ԱՄՆ մի շարք այլ օրենսդիրների՝ կոնգրեսականներ Սքոթ Փիթերսի, Ջոն Սարբանեսի, Ջոշ Հարդերի, Դեյվիդ Սիցիլինի, Ռաշիդ Թլայբի, Աբիդալ Սպանբերգերի, Ջիմ Քոստի և Թեդ Լյուի և այլ կոնգրեսականների միանալը։
«Շնորհակալություն հայերի, հույների, մարոնիտների և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության վերաբերյալ կրթության ֆինանսավորման երկկուսակցական օրինագծին աջակցելու համար: Կոչ ենք անում աշխատել օրենքի ընդունման վրա»,- ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Քերոլին Մալոնին և Գաս Բիլիրակիսը, ովքեր ղեկավարում էին երկկուսակցական նախաձեռնությունը, առաջարկեցին 10 միլիոն դոլար հատկացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող կրթության ֆինանսավորմանը: Հինգ տարի միջոցներ կտրամադրվեն Կոնգրեսի գրականության գրադարանը համալրելու համար՝ ամերիկացիներին 1915-ից 1923 թվականներին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյա ժողովուրդների համակարգված և կանխամտածված ջարդերի մասին: