«Ինչու՞ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արած արտահայտությունը իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Նա նաև հիշատակել է Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը» և Էդգար Հիլզենրատի խոսքերը, թե «Դա պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:
«Այս երեք միտքը հանրագումարն են այն բանի, որ Ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են և անգամ նրանց համար, հերքում ճշմարտությունը: Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են Ցեղասպանությամբ»,- գրել է Լաքոտը: