Հայ և թուրք հասարակությունները պետք է միմյանց հետ խոսեն։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ պետք է աշխատել թուրքական հասարակության հետ։
Նա նշել է, որ թեպետ շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց մեզ պետք է հենց Թուրքիայի կողմից ճանաչումը․ «Այդ աշխատանքը տանելը ես տեսնում եմ հարաբերությունների կարգավորման համատեքստում»։
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ բայց Թուրքիան առանց նախապայմանների է ուզում հարաբերություններ հաստատել, և հարցին՝ սա որքանո՞վ է ձեռնտու, Մարուքյանը պատասխանեց․ «Մենք էլ ենք առանց նախապայմանների ուզում։ ՀՀ-ն միշտ առաջ է քաշել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։