Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընդդիմության սկսած բողոքի գործողությունները։
Երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։
Ըստ տեսանյութի՝ «Պայքա՜ր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներում մի խումբ ՀՅԴ-աական երտասարդներ կանգնեցել են հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։
Նշենք, որ ապրիլի 25-ից «Հայաստան» խմբակցության պատգամավորը և քաղաքացիներն սկսել են իրենց երթը դեպի Երևան։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։
Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։
Այսօր Կոմիտասի պողոտայից «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև իրազեկման ակցիա կանցկացնեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։