Մոտոցիկլետներով իրազեկման ակցիայի մասնակիցներից 3 մարդ բերման է ենթարկվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ երիտասարդները մոտոցիկլետներով իրազեկման ակցիա-երթ են կազմակերպել, սակայն ոստիկանությունը փակել է երթուղին ու բերման ենթարկել երեք անձի։
Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։
Երիտասարդները բերման են ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք իրականացնելու համար։