«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միացել են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել: