12։00-ի դրությամբ բողոքի ակցիայի 117 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանություն, որոնց մի մասն ազատ է արձակվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ բոլորը բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածով արարք կատարելու համար։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: