Ապօրինի գույքի բռնագանձման մասին արդեն գործող նախագիծը մի շարք թերություններ ունի, որոնք կիրառելու արդյունքում Արդարադատության նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը հայտնաբերել են ու նոր նախագիծ մշակել։ Ինչպես կառավարության այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ նախ և առաջ առաջարկվում է ընդլայնել այն մարդկանց շրջանակն, ում կարելի է ներգրավել որպես տվյալ նախագծի ենթակա։ Այսպիսով՝ բոլոր այն պաշտոնյայները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, կներգրավվեն նախագծի շրջանակներում։
Մյուս փոփոխությամբ նախատեսվում է գործող 2+1 տարի ուսումնասիրության ժամանակահատվածը փոխարինել միանգամից 3 տարով։ Մեկ այլ փոփոխությամբ դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ սկսված աշխատանքներում հայտնաբերվել է նոր տվյալ պաշտոնյայի կամ նրան մոտ անձի՝ ապօրինի գույքի մասին։ Եվս մեկ փոփոխություն վերաբերում է գույքի գնին․ այն հաշվվելու է ձեռքբերման գնին համապատասխան գումարով։
Հավելելով Անդրեասյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձումը տեղի է ունենում դատական կարգով։ Իր հերթին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ օրենքը գնալով լավարկվելու է։ Այն ներդնելու ժամանակ նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ աշխարհում, հետևապես՝ միջազգային փորձը նույնպես բացակայում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։