«Դիմադրություն» շարժումը Երևանում 4 ուղղություններով երթեր է անցկացնում։
Երթերը մեկնարկել են Գայի պողոտայից (Mega Mall առևտրի կենտրոնի դիմացի մայթ), Րաֆֆու փողոցից (Անդրանիկի արձանի հարևանությամբ), 15-րդ թաղամասից (Չաուշի արձանի հարևանությամբ) և Սասունցի Դավթի արձանի դիմացից։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։