«Դիմադրություն» շարժման երթը հասավ Երևանի քաղաքապետարանի շենք, որտեղ որոշում կայացվեց շրջափակել քաղաքապետարանի շենքը։
«Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հորդորելով շենք չմտնել, ձեռքերով շղթա կազմել։
Քաղաքացիների համապատասխան գործողություններից հետո քաշքշուկ առաջացավ ոստիկանների ու նրանց միջև։
Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ: